ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Միքայել Մինասյան. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ

Միքայել Մինասյան. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ
16.12.2020 | 15:59

Հաճախ են հարցնում՝ Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածո՞ւն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի՝ գրում է Միքայել Մինասյանը։

«Արդյոք ընդդիմությունն էֆֆեկտի՞վ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։ Վերջերս էլ դիտեցի իմ կողմից շատ հարգված Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ նա քննադատում էր այսօրվա ընդդիմությանը, այդ թվում՝ ինձ։ Ու քանի որ ընդդիմադիրների հարցը շատերին է մտահոգում, կփորձեմ պատասխանել անկեղծ ու պարզ՝ փորձելով փակել թեման։ Նախևառաջ, Հայաստանում այսօր չկա իշխանություն, հետևաբար չի կարող լինել նաև ընդդիմություն, իսկ ընտրությունը շատ պարզ է՝ կամ դու հայրենիքի դավաճանի կողքին ես, կամ պայքարում ես նրա դեմ։ Ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները վերաբերում են քաղաքական դաշտին, իսկ այս պայքարը քաղաքական չէ, իշխանության համար չէ։ Այս ծուղակի մեջ, ցավոք, ընկել են շատերը։


Իշխանություն զավթած խելագարի դեմ, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի՝ հանձնելով հող ու ինքնիշխանություն, չեն պայքարում ընդդիմություն-իշխանություն տրամաբանությամբ ու գործիքակազմով, պայքարում են՝ որպես դավաճանի, որից օր առաջ պետք է ազատել երկիրը, որ փորձ արվի փրկել մնացածը։ Ինձ հարցնում են՝ բավարարվա՞ծ եմ ես մեր գործողություններով։ Իհարկե ոչ, քանի դավաճան վիժվածքը երկրի ղեկին է։ Ինձ հարցնում են՝ դավաճանի հեռացումը հրապարակավ պահանջող բոլորը լա՞վն են։ Իհարկե ոչ։ Այո, այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնք չպիտի լինեին՝ հաշվի առնելով իրենց անցյալը և անցյալում կատարած քայլերը։ Ավելին, կամա թե ակամա նրանք էլ են նպաստել Նիկոլի ստեղծմանն ու «նիկոլիզմի» առաջացմանը։ Սա փաստ է։


Ձեր կարծիքով՝ ես չգիտե՞մ այդ մարդկանց մասին ավելին, քան կարող եք անգամ երևակայել։ Անշուշտ գիտեմ։ Վստահորեն նրանցից շատերն էլ երջանիկ չեն իմ ներկայությունից և կարող են ունենալ իրենց վերապահումները։ Բայց մեր բոլորի հավաքական մեղքերի և Նիկոլի դավաճանության միջև կա 5000 կյանք, հարյուր հազարավոր խեղված ճակատագիր ու կորսված և կորսվող հայրենիք։ Այս իրողությունը շատ պարզ է դարձնում իմ ընտրությունը։
Չերչիլն ասում էր՝ «Հիտլերի դեմ պայքարում պատրաստ եմ դաշնակցել նույնիսկ սատանայի հետ»։ Հիմա իմն է. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ։ Ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել, ով էլ լինի՝ դավաճան չէ, ով էլ լինի՝ կապիտուլյանտ չէ, ով էլ լինի՝ օտարերկրյա գործակալների գործընկեր, պատանդ կամ մարիոնետ չէ։


Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների։ Ու այն մարդիկ, որոնք դուրս են եկել կոմֆորտ զոնայից և համարձակություն ունեցել միանալ պայքարին, արժանի են նվազագույնը հարգանքը։ Էլ չեմ խոսում նրանց մասին, որոնք անցած երկուսուկես տարիներին մշտապես եղել են պայքարի առաջնագծում։ Հիմա փրկության բևեռի բազմաշերտությունը քննարկելու կամ քննադատելու ժամանակը չէ։ Հիմա մեկ ճակատով, մեկ բռունցքով հայրենիքը փրկելու պահն է։ Փրկենք այս աղետի հետագա խորացումը, կանխենք հայրենիքի գահավիժումը, հետո արդեն կանցնենք մյուս հարցերին», - նշել է Մինասյանը։

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ